Հայտնի գերմանացի դատաբժիշկ Բերնդ Բրինքմանը կասկածի տակ է դրել այն վարկածը, որի համաձայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան՝ Ռահաթ Ալիևն ինքնասպանություն է գործել Ավստրիայում, որտեղ հանդես էր գալիս որպես վկա սպանության գործով: Այդ մաին դեկտեմբերի 12-ին Վիեննայում հայտարարել է փաստաբան Մանֆրեդ Այնեդթերը:
Փաստաբանը, խոսելով Ալիևի մահվան մասին, հղում է արելԲրինքմանի եզրահանգմանը, որի համաձայն, վերջինիս մահը բռնի կերպով խեղդելու արդյունք է, ինչի մասին վկայում են նրա մարմնի վրա հայտնաբերված հետքերը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի ՆԳՆ նախկին փոխնախարար Ռահաթ Ալիևի դին հայտնաբերվել էր 2015 թվականի փետրվարին: