Հասարակություն 

Դադարեցվում է միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծը ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։

Նույն շարքից