Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և պատրաստվում է մեկնել Մոսկվա: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի Կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Վաեզին նշել է, որ Պուտինը Ռոհանիին Մոսկվա հրավիրել է Թեհրան կատարած իր վերջին այցի ժամանակ, իսկ հիմա երկու երկրների արտգործնախարարները պետք է պատրաստեն Ռոհանիի այցը Մոսկվա: