Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ. գրում է qahana.am-ը։
Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2030-04-18, 2029-03-29, 2028-04-13, 2027-03-25, 2026-04-02, 2025-04-17, 2024-03-28, 2023-04-06, 2022-04-14, 2021-04-01, 2020-04-09, 2019-04-18, 2018-03-29, 2017-04-13, 2016-03-24, 2015-04-02, 2014-04-17, 2013-03-28, 2012-04-05, 2011-04-21, 2010-04-01,2009-04-09, 2008-03-20