Գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանը միշտ ցանկացել է տեսնել թույլ, ամբողջապես իրենից կախված Հայաստան

analitik.am

 ՀՀ ԱԺ-ն մերժեց օրակարգ ընդգրկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ գաղտնազերծման և հասարակության ապստամբելու, վերաբերյալ օրինագծերը:

 Իրականում, դրանք երկուս էլ շատ կարևոր նախագծեր են պետության ինքնիշխանության պահպանման համար:

 Այսօր ականատես ենք լինում, թե ինչ պայմաններով է Հայաստանը ՌԴ-ին զիջում ՀՀ ինքնիշխանությունը : Ինչքան էլ մենք չուզենանք հավատալ, սակայն ՌԴ-ն մշտապես ցանկացել է տեսնել թույլ, հետևապես ամբողջապես իրենից կախված Հայաստան: Դա հաջողվեց բացահայտել այն մարդկանց ջանքերով, ովքեր, հայտնվելով ՀՀ պետական բարձր պաշտոններում, սպասարկեցին ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ շահերը:

 Ինչ վերաբերում է ապստամբելու իրավունքին, ապա առանց, դրա յուրաքանչյուր դժգոհ քաղաքացու կարելի կլինի բանտ ուղարկել, ինչն էլ այսօր արվում է, հետևապես հասարակությունը կդառնա լուռումունջ, հնազանդվող արտագաղթելու հնարավորության սպասող մարդկանց խումբ, որին կսկսի այլևս չհուզել Հայաստանի խնդիրները ու մարտահրավերները, քանզի հուզելու դեպքում կարող է զրկվել անգամ ազատությունից:

 Զարուհի Փոստանջյանի նախագիծը գուցե ծայրահեղական է, սակայն այսօր Հայաստանի համար առավել քան երբեք կարևոր է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները որևէ  կաշկանդող հարաբերությունների մեջ չլինեն այլ պետություններից:

 Այսօր, Հայաստանի հիմնախնդիրն առաջին հերթին ազատ և անկախ Հայաստանի կառուցումն է, առանց որի մենք ուղղակի անշահախնդիր և եղբայրական զգացմունքների դեմագոգիկ քարոզչության քողի տակ կշարունակենք  սպասարկել բացառապես Ռուսաստանի շահերը՝ հիմնավորելով դա , որ ՌԴ ուժեղ պետություն է, իսկ մենք թույլ:

 Աշխարհում  քիչ չեն նման օրինակներ, երբ ուժեղ պետությունը օգտագործում է ավելի թույլ պետությանը, սակայն վերջինս, գործելով իր պետական շահերի տեսանկյունից, օգտագործում է ուժեղ պետությանը՝ դառնալով կայացած և  զարգացած: Լավ կլիներ, որ թույլ պետության վրա կենտրոնացածներն ուսումնասիրեին՝ Իսրայելի, Սինգապուրի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և մի շարք այլ ի սկզբանե թույլ և արտաքին բազմաթիվ կոնֆլիկտների մեջ թաղված, բայց այսօր աշխարհում իրենց սեփական դերն ու կշիռն ունեցող կայացած երկրների զարգացման պատմությունները:

Ա.Հ.

Նույն շարքից