Հասարակություն 

Պիզայի թեք աշտարակը կվերածվի լյուքս դասի հյուրանոցի

Իտալիայի իշխանությունները ֆինանսական ծանր վիճակը հաղթահարելու նպատակով պատրաստվում են երկրի ամենահայտնի հուշարձաններից մեկը` Պիզայի թեք աշտարակը, վերածել լյուքս դասի հյուրանոցի:

 


Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, ըստ ամենայնի՝ այն կկոչվի 3.99 աստիճան, իսկ ստացված եկամտի մի մասը կուղղվի պատմական շինության պահպանման ծախսերին:

 


Աղբյուրը նկատում է, որ Իտալիայի իշխանությունների այս հավակնոտ ծրագիրն արդեն հայտնվել է քննադատության թիրախում: Ծրագրի իրագործման վերաբերյալ գաղտնի փաստաթղթի մանրամասներն արտահոսել են համացանց ու հայտնի են դարձել որոշ դետալներ:

 


Մասնավորապես՝ յուրաքանչյուր հարկում լինելու է մեկ, ընդարձակ սենյակ, որոնցից ամեն մեկը կկոչվի Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչների անունով:

 


Իշխանությունները լիահույս են, որ հարուստ զբոսաշրջիկները 20.000 եվրո կվճարեն նման կարևոր պատմական հուշարձանում մեկ գիշեր անցկացնելու համար:

Նույն շարքից