Հասարակություն 

Քարաթափում՝ Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհին

ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում ապրիլի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:



Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են դժվարանցանելի:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում՝ ճանապարհից քարերի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Նույն շարքից