Քաղաքական 

Ամերիկացի փորձագետների կարծիքով Ռուսաստան-ՆԱՏՕ բախումը 2017-ի գլխավոր սպառնալիքն է

2017 թվականի գլխավոր սպառնալիքը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ որևե երկրի միջև ռազմական բախումն է: Նման տեսակետ հայտնել են ամերիկացի փորձագետները, որոնք այս մասին խոսել են հրապարակված հաշվետվության մեջ:

Փորձագետներին առաջարկվել է որոշել 2017 թվականի սպառնալիքները և նշել, թե դրանցից որն է առավել վտանգավոր աշխարհում կայունության համար:

Սպառնալիքների ցանկում երկրորդ հորիզոնականում հյուսիսկորեական հնարավոր ճգնաժամամն է, որը կապ ունի միջուկային զենքի փորձարկումների հետ:

Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի կարևորագույն ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումները և երկրի ներսում, ինչպես նաև Միացյալ Նահանգների դաշնակից երկրներում ահաբեկչական հարձակումները:

Նույն շարքից