Գլխավոր Ռազմական Քաղաքականություն 

Զինծառայողների մասին «1000 դրամների» օրենքը երկրորդ ընթերցմամբ անցավ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խորհրդարանը ձայների 95 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ  անցկացրեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին երկրորդ ընթերցման փուլում ավելացած օրենքների նախագծերը (թվով 9-ը):

Երեկ այս նախագծերը ներկայացնելիս հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով: Նախարարի խոսքերով, փաթեթի ընդունման արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի շրջանակներում կապահովվի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի կիրառումն ու օրենսդրական կարգավորումների միասնականությունը:

Խորհրդարանը ձայների 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ անցկացրեց նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Րոպեներ անց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ շփոթմունք է տեղի ունեցել և խնդրեց «1000 դրամների» օրենքի քվեարկության ժամանակ իրենց «կողմ»-ը «դեմ» ընդունել:

Նույն շարքից