Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ Դավաո քաղաքի ղեկավար եղած տարիներին անձամբ սպանել է ենթադրյալ հանցագործների: Agence France Presse գործակալությունը, փոխանցելով նախագահի խոսքերը, հայտնում է, որ նա այդկերպ ցանկացել է ցույց տալ ոստիկանությանը, թե ինչպես է պետք գործել:
Agence France Presse-ը հայտնում է, որ Դուտերտեի նախագահ դառնալուց հետո Ֆիլիպիններում իրավապահները սպանել են հազարավոր մարդկանց, ովքեր ենթադրաբար կապ ունեն թմրանյութերի վաճառքի հետ:
Ավելի վաղ ինֆորմացիա էր տարածվել այն մասին, որ Դավաոյի քաղաքապետ եղած տարիներին Ֆիլիպինների նախագահը հատուկ ջոկատ է ունեցել, որը զբաղվել է ենթադրյալ հանցագործների ոչնչացմամբ: