Հասարակություն 

Սուրգուտում հուշարձան և պուրակ կհայտնվի՝ նվիրված Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությանը

ՌԴ Սուրգուտ քաղաքում հուշարձան և պուրակ կհայտնվի՝ նվիրված Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությանը։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Արարատ» ազգային մշակութային կենտրոնը։ Նախագծի իրականացման բոլոր ծախսերը կհոգան հայկական սփյուռքի ներկայացուցիչները, հայտնում է ugra-news.ru-ն։

 


Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապագա հուշաքարի տեղադրման վայրում կկայանա հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։

 


Հայտնի է, որ պուրակը և Ազգերի բարեկամության հուշարձանը կստեղծվի հայտնի քանդակագործ Վոլոդյա Սարգսյանի արվեստանոցի նախագծով։

 


Ազգերի բարեկամության հուշարձանը կազմված կլինի 2 ճարտարապետական սյուներից, որոնք խորհրդանշում են երկու պետությունները։ Սյուներից մեկը կպատրաստվի սպիտակ մարմարից, մյուսը՝ կարմիր տուֆից։ Սյուները կմիավորի բրոնզե խաչը, որը խորհրդանշում է 2 ազգերի պետական կրոնը։ Կպատկերվեն նաև 2 երկրների զինանշանները։ Հուշարձանի վրա հայերենով և ռուսերենով պատմական տեքստեր կփորագրվեն։

Նույն շարքից