Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության մոտ նոր հակառուսական բողոքի ակցիա է անցկացվել: Այս մասին հայտնել է ՌԴ դիվանագիտության առաքելության խոսնակը:
Վերջինս նշել է, որ գիշերվա ընթացքում մի քանի ակցիա է անցկացվել՝ կապված Հալեպում տիրող իրավիճակի հետ: Սերգեյ Լոսև նաև հայտնել է, որ դիվանագիտական առաքելության անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել, քանի որ կարող են լինելո նոր ակցիաներ:
Հավելենք, որ Ստամբուլում ՌԴ հյուպատոսության մոտ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել նաև դեկտեմբերի 13-ին՝ օրվա ընթացքում: