Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի որոշմամբ Սահակ Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ: Ավելի վաղ Կարապետյանը զբաղեցնում էր ՌԴ ԳԽ միջազգային իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Հավելենք, որ Սահակ Կարապետյանի թեկնածությունը, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի խորհրդով, առաջադրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: