Շանհայցի լուսանկարիչ Ֆան Շի Սանը 3 ամսում մոտ 6.500 կմ է անցել Չինաստանի գլխավոր խորհրդանիշ Մեծ պատի երկայնքով՝ իր ֆոտոարխիվը ստեղծելու համար, ներկայացնում է Корреспондент-ը։
Այդ ընթացքում նա հասցրել է կուտակել մեծ արխիվ, որը պատկերում է Չինական պատի ճարտարապետական և նրա մոտակայքում ընթացող կյանքի բոլոր նրբությունները։
Օրական նա անցել է 60-100 կմ, իսկ մութն ընկնելուն պես օթևան գտել գյուղերում կամ քաղաքներում, սակայն ավելի հաճախ գիշերել է վրանում։












