Հասարակություն 

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի և Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհները:

Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Սարավան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից