Համր կինոյի աստղ Չարլի Չապլինի՝ երկրորդ կնոջից՝ Լիտա Գրեյից բաժանության մասին սկանդալային փաստաթղթերն աճուրդի են հանվել, գրում է The Times-ը: Այդ փաստթաղթերում մեջբերվում են Գրեյի խոսքերը, թե ինչպես է Չապլինն իրեն «գայթակղել», երբ ինքը դեռ անչափահաս է եղել, ինչպես է ինքը հղիացել, և ինչպես է արտիստը, իր վկայությամբ, դավաճանել իրեն երիտասարդ աստղիկների հետ:
Գրեյի ներկայացրած բաժանության մասին փաստաթղթերի օրիգինալը գտնվել է Լոս Անջելեսում՝ Առաջին ազգային բանկում: Թղթերի վաճառքով զբաղվում է բրիտանական Parade Antiques դիլերը: 50 էջանոց փաստաթղթի արժեքը գնահատվում է 15 000 ֆունտ ստերլինգ, գրում է The Daily Mail-ը:
Համարվում է, որ ընդհանուր թվով արվել է այդ փաստաթղթերի մոտ 16 կրկնօրինակ: Դրանք ուղարկվել են Չապլինին և գործի հետ կապված տարբեր ընկերությունների ու բանկերի:
35-ամյա Չապլինը և 16-ամյա Գրեյն ամուսնացել են 1924 թ. և ամուսնացած են եղել 3 տարի: Ենթադրվում է, որ փաստաթղթերում նկարագրված մանրամասներով Գրեյի փաստաբանները փորձել են վնասել Չապլինի հեղինակությանը և մեծ փոխհատուցման հասնել: Ամուսինները բաժանվել են 1927 թ.: Գրեյը 800 000 դոլար է ստացել:



