Եվրահանձնաժողովը դիմել է ընկերություններին, որոնք բողոք էին ներկայացրել Google-ի դեմ, խնդրելով թույլ տալ որոշ տեղեկությունների հրապարակումը, որոնք ի սկզբանե փոխանցվել են կոնֆիդենցիալ կարգով, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրին:
Փորձագետի խոսքով՝ դա ակնհայտ նշան է, որ Google-ը նախապատրաստվում է հակամենաշնորհային մեղադրանքների նախապատրաստմանը:
Ինչպես հիշեցնում է թերթը, Եվրահանձնաժողովի հետաքննությունը ամերիկյան ինտերնետ-կորպորացիայի դեմ շարունակվում է 5 տարի և այդ ընթացքում 3 անգամ կասեցվել է:
Ընդ որում՝ թերթն ընդգծում է, որ Google-ի գործում միշտ հնարավոր է կարգավորում, և եթե անգամ ԵՄ-ն հանդես գա մեղադրանքով, ապա կորպորացիան դեռ կարող է գործարք կնքել: