Հասարակություն 

Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը 18:00-ին

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Արմեն Երիցյանը մեծ ավանդ է ունեցել մեր երկրի պետականաշինության գործում: Երկար տարիներ աշխատելով Հայաստանի ոստիկանության համակարգում, այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ նա իր հարուստ փորձն ու գիտելիքն ամբողջովին ծառայեցրել է այդ ոլորտների բարեփոխմանն ու զարգացմանը:
Խորին ցավակցություն եմ հայտնում Արմեն Երիցյանի ընտանիքին, նրա հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:

Նույն շարքից