Քաղաքական 

Նոր վեճ ՀՅԴ-ի ներսում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի և Սփյուռքի կառույցների միջև նոր վեճի առարկան այդ կուսակցության առաջիկա ընտրություններում մասնակցության ձևաչափի որոնումներն են։

Այս օրերին Հայ դատին նվիրված դրամահամավաքի առթիվ Փարիզում գտնվող դաշնակցական ողջ վերնախավը փորձում է ելքեր գտնել կուսակցության համար։ Դաշնակցության համար երեք ճանապարհ կա՝ առանց հաղթելու հեռանկարի մասնակցել առանձին, հաղթելու հեռանկարով մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով, կամ ԲՀԿ-ի հետ դաշինքով։

Ու թեև Դաշնակցական գործիչների, Արամ կաթողիկոսի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև ջերմ հարաբերությունները պահպանվում են, այս օրերին Սփյուռքի դաշնակցական պաշտոնաթերթերը՝ մասնավորապես «Ասպարէզը» սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից