Հասարակություն 

Comedy Club Production-ի բիզնեսը գնահատվում է 16.7 մլրդ ռուբլի

Сomedy Club Production-ի բիզնեսն այժմ կարող է արժենալ մոտ 16.7 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դառնում «ՏՆՏ»-ի փաստաթղթերից։ 2011 թվականին հեռուստաալիքը, գնելով նյութերի իր առանցքային մատակարարին, Сomedy Club Production-ը գնահատել էր 13.4 մլրդ ռուբլի։ Այս մասին փոխանցում է RBK-ն։



2015 թվականի փետրվարին «ՏՆՏ-Տելեսետ» ԲԲԸ-ն, որը «ՏՆՏ» հեռուստաալիքի գլխավոր կառույցն է, պայմանավորվել է իր դուստր ընկերություններից ընդհանուր մոտ 12 503 մլրդ ռուբլի արժեքով Comedy Club Production Holdings (Cyprus)-ի 7499 բաժնետոմսերի գնման վերաբերյալ։ Նշված թվով բաժնետոմսերը համապատասխանում են 74,99% բաժնետիրական կապիտալի։



Մնացած 25.01% բաժնետոմսերը պատկանում են «Սոլյարիս Պրոմո Փրոդաքշըն» ռուսական ԲԲԸ-ին։



Նշվում է, որ Comedy Club Production-ն ունի 0.01 եվրո անվանական արժեքով 10 հազար բաժնետոմս։

Նույն շարքից