Հասարակություն 

Ռոբերտ Պատինսոնն ամուսնանում է

Դերասան Ռոբերտ Պատինսոնը և երգչուհի Տալիա Դեբրեթ Բարնեթը, ով առավել հայտնի է որպես FKA twigs, արդեն պատրաստվում են ընտանեկան կյանքին, գրում է tatler.ru-ն։


 

Զույգին առաջին անգամ նկատել են 2014թ. ամռանը։ Նրանց նշանադրության մասին բոլորովին պատահական ասել է ռեփեր T-Pain-ը։

 


Բացատրելով, թե ինչու երգչուհու հետ դուետը չի ձայնագրվում, ռեփերը նշել է, որ Տալիան այժմ զբաղված է շրջագայություններով և պատճառը նաև նրա՝ հարսնացուի կարգավիճակն է։ Այնուհետև, սակայն, երգիչը փորձել է ասվածը կատակի վերածել՝ պատճառաբանելով Ապրիլի 1-ը՝ Հումորի միջազգային օրը։


 

Նույն շարքից