Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանի փոխվարչապետն Ալիևին պետք է պարզաբանի, թե ինչու է Մոսկվան «Իսկանդեր» վաճառել Երևանին. «Коммерсантъ»

analitik.am

Բաքվում աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը, այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը: Ռոգոզինի այցն Ադրբեջան մեկնարկելու է այսօր՝ դեկտեմբերի 15-ին:

Թերթը նշում է, որ Ռոգոզինի աշխատանքային այցի շրջանակներում վերջինս պետք է որոշակի բացատրություններ տա ադրբեջանական կողմին՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր» վաճառելու փաստի հետ:

«Коммерсантъ»-ը պնդում է, որ ռուսական պատվիրակության խնդիրներից մեկը հենց դա է լինելու, քանի որ ադրբեջանական կողմը խիստ անհանգստացած է Հայաստանում «Իսկանդերի» առկայությամբ:

Նույն շարքից