Ստալմբուլում Իրանի հյուպատոսության մոտ մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել՝ կապված սիրիական Հալեպում տիրող իրավիճակի հետ:
Ակցիայի մասնակիցները Թեհրանին մեղադրել են Հալեպում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Բացի դրանից, իրանական կողմից պահանջվել է հեռու մնալ սիրիական հակամարտությունից և «փրկել Հալեպը»:
Ավելի վաղ նմանատիպ ակցիաներ էին անցկացվել նաև Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության մոտ: