Գլխավոր Քաղաքականություն 

Ապօրինի հարստացման մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ անցավ

analitik.am

Ձայների 90  կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ, այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ անցկացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Փաթեթը ներկայացնելիս հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ նշեց, որ նախաձեռնության  նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, այն վերաբերում է պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանն ու դրա համար պատասխանատվության սահմանմանը: Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նախատեսվում է, որ այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի:

Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը /արժեքը/:

Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ից:

Նույն շարքից