Գլխավոր Հասարակություն 

Նախալակոտ Ուրիխանյանը փորձում է փրկվել ստորությամբ ու լկտիությամբ. shame.am

analitik.am

Նախալակոտ Ուրիխանյանը չի դադարում հարցազրույցներ տալ, և լավն այն է, որ ամեն մի հարցազրույցով նա բացահայտում է իր անբարոյական կերպարը, իսկ վատն այն է, որ լրատվամիջոցները սրան ամբիոն են տալիս: Այսպես, երեկ Tert.am-ի հարցին, թե՝ կցանկանա՞ միավորվել նորաստեղծ ընդդիմադիր դաշինքի հետ (խոսքը «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կազմած դաշինքի մասին է), այս նախալակոտը պատասխանել է այսպես. «Նախ՝ ես չեմ լսել էդպիսի կոչ, երկրորդը՝ ես իրենց բոլորի հետ շատ երկար ունեցել եմ բազմաթիվ քննարկումներ: Այդ քննարկումներն ինձ համար անհասկանալի պատճառներով դադարել են»: Իսկ «Ասել է թե՝ իրենք ձեզ հետ չեն ուզում համագործակցել» հարցին նախալակոտը պատասխանել է. «Չգիտեմ, իրենց պետք է հարցնեք, ես չեմ կարող իմանալ»:

Ուրեմն, ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Սա բառիս բուն իմաստով չամռվել է Արամ Սարգսյանին և Սասուն Միքայելյանին, քննարկումներ է խնդրել, սակայն, ըստ մեր հավաստի աղբյուրների, թե՛ Սարգսյանը, թե՛ Միքայելյանը կտրուկ հրաժարվել են այս նախալակոտի հետ հանդիպել` պատճառաբանելով, թե «էդ պրոստիտուտկի հետ խոսելը վտանգավոր է և խայտառակություն»: Ուրիխանյանը, հավանաբար, չգիտե, որ բոլորն են տեղյակ, որ ինքը քայլող հատուկ ծառայություն է. նրա գրպանի գրիչը ձայնագրող սարք է, նրա ակնոցների մեջ տեսախցիկ է տեղադրված, վերջապես, նրա գարշելի բերանից թունաքիմիկատներ են արտահոսում: Իսկ մարդկանց գաղտնալսելը անձնական զրույցների ժամանակ բոլոր հասկացություններով ավելի դատապարտելի է, քան տարրական մարմնավաճառությունը: Սակայն Մարուքյանն ու Փաշինյանը, այնուամենայնիվ, նախալակոտի հետ հանդիպումներ ու քննարկումներ ունեցել են, բնականաբար՝ անպտուղ, ինչի մասին էլ ասում է նախալակոտը:

Մանրամասն՝ shame.am

Նույն շարքից