Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին օրերին մարզերից ահազանգեր են լինում, որ ԱԱԾ ստորաբաժանումները քաղաքացիական, քաղաքական ընդդիմադիր ակտիվիաստներին հրավիրում են, այպսես կոչված, զրույցների, քննարկումների, ինչը, ըստ էության, հետապնդում է:
Փաշինյանն այդ գործողություններն անվանեց ապօրինություն և կոչ արեծ ԱԱԾ-ին զերծ մնալն ման քայլերից:
Արձագանքելով սրան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ամբողջ Ազգային ժողովն այդ խոսքից խառնվեց իրար, ինչն իր համար անհասկանալի է:
Նիստի ժամանակ տեղի ունեցավ նաև տհաճ միջադեպ Առաքել Մովսիսյանի և Թևան Պողոսյանի մասնակցությամբ: Երբ Պողոսյանը նկատեց, որ բացակա պատգամավորներից մեկի փոխարեն ինչ-որ մեկը քվեարկել է և կոչ արեց ԱԺ նախագահությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղից «գործ տվող» անվանեց պարոն Պողոսյանին, ինչին վերջինս աջձագանքեց հետևյալ կերպ՝ «Ուրախ եմ...Եթե հանուն իմ ազգին, ազնվությանը, օրենքին ինչ-որ բան անելը գործ տալ է, ուրեմ ես գործ տվող եմ»: