Հասարակություն 

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ հայտնիների անունները

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ հայտնիների ամենամյա ցուցակը: Առաջին հորիզոնականում այս անգամ հայտնվել է կինոռեժիսոր Ջորջ Լուկասը, ում կարողությունը գնահատվում է 4,6 միլիարդ դոլար:

Երկրորդ հորիզոնականում ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է՝ 3,7 միլիարդ դոլարով, իսկ եռյակը եզրափակում է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ում կարողությունը հասնում է 2,8 միլիարդ դոլարի:

Տասնյակում հայտնվել են նաև Մայքլ Ջորդանը, Դիդդին, Դոկտոր Դռեն, Ջեյ Զին, գրող Ջեյմս Պատերսոնը, Թայգեր Վուդսը, Բարբրա Սթրեյզենդը, Ջոն Բոն Ջովին և Բրյուս Սփրինգսթինը:

Նույն շարքից