Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանը Դոնբաս է ուղարկել 23-րդ հումանիտար օգնությունը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ավտոշարասյունը Դոնեցկ ու Լուգանսկ է հասցրել թվով 23-րդ հումանիտար օգնությունը:

 

Ավտոշարասյունը դուրս գալով Ռոստովի շրջանի Դոնի ֆրկարարական կենտրոնից՝ ժամանել է Դոնբաս:

Դոնբասին օգնություն են հատկացրել Ռուսստանի մի շարք շրջաններ՝ Վոլգոգրադի, Օրլովի, Ուդմուրտիայի Կեմերովոյի շրջանները:

Դոնբաս են հասցվել սերմացու կարտոֆիլ, պարկերով ալյուր, շաքարավազ, դեղորայք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Հումանիտար օգնությունը Դոնբաս է հասցվել 120 բեռնատարների օգնությամբ:

 

 

Նույն շարքից