Քաղաքական 

Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է Սեյրան Օհանյանի՝ հանդիպման հրավերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից հետո փորձել է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և որոշ անձնական հարցեր քննարկել։ Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է հանդիպման հրավերը։ Ոստիկանապետը Սեյրան Օհանյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ էր նրա պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր։

Նրանց ընկերությունն ամրացել է Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում աշխատելու տարիներին։ Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը շարունակում է ինտենսիվ շփվել Վարդան Օսկանյանի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից