Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ցած է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ կամրջի տակ ոստիկանները հայտնաբերել են 30-35 տարեկան երիտասարդ տղայի դի:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները Իսակովի պողոտայի վերջնամասում նկատել են, որ քաղաքացին վազելով իրեն ցած է նետել կամրջից, սակայն նրանք չեն կարողացել կանխել ինքնասպանությունը, քանի որ այդ ամենը վայրկյաններ է տևել: