Հասարակություն 

Հայտնաբերվել է Ալպերում վթարված ֆրանսիական օդանավի երկրորդ «սև արկղը»

Հայտնաբերվել է Ֆրանսիայի Ալպերում մարտի 24-ին վթարված Airbus А320 օդանավի երկրորդ «սև արկղը»: Корреспондент-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը:

Երկրորդ «սև արկղը» ձայնագրություններ է պարունակում  թռիչքի տվյալների մասին` բարձրություն, ինքնաթիռի արագություն, ինչպես նաև ինքնաթիռի համակարգերի աշխատանքի մասին տվյալներ:

Ավելի վաղ Lufthansa ավիաընկերության մենեջեր Կայ Կրատկին հաղորդել էր, որ Germanwings-ի A320 օդանավի երկրորդ ինքնագրիչ սարքի որոնումները բարդ էին ընթանում: Նրա խոսքով՝ վթարի ժամանակ հարվածի ուժը լեռնային տարածքում բավականին մեծ է եղել, և «սև արկղը» կարող էր ազդանշան չտալ:

Հիշեցնենք, որ հետաքննության տվյալներով` Մարսելի հյուսիս-արևելյան շրջանում վթարված օդանավի երկրորդ օդաչու Անդրեա Լուբիցը տեսողության  և հոգեկան խանգարումներ ուներ, սակայն թաքցնում էր իր հիվանդությունները: Իրավապահ մարմինները վթարի պատճառների մասին վերջնական տեղեկություն չեն հաղորդել:
   

Նույն շարքից