Քաղաքական 

Օբաման խոստացել է պատժել

ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի՝ պատասխանելով այն երկրներին, որոնք փորձել են միջամտել ընտրություններին: Այս մասն NPR-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Անկասկած, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, երբ այլ երկրները փորձում են ազդել մեր ընտրությունների օբյեկտիվության վրա: Մենք այդ միջոցները կձեռնարկենք այն ժամանկ, երբ հարկ համարենք»,-ասել է Օբաման՝ հավելելով,որ քայլերի մի մասը կարող են լինել հրապարակային, որոշներն էլ՝ հասարակության համար անտեսանելի:

«Հատուկ ծառայություններն ուսումնասիրում են տեղի ունեցածը, սակայն ռուսական հաքերային հարձակումները Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի համար ավելի շատ դժվարություններ են ստեղծել, քան Դոնալդ Թրամփի դեպքում: Երբ ես ստանամ վերջնական հաշվետվությունը, մենք կկարողանանք բավարար եզրահանգում տալ՝ կապված կիբերհարձակման նպատակների հետ»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ NBC-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է մասնակցել ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին միջամտությանը, ինչին Կրեմլը տվել է «անհեթեթություն» որակումը:

Նույն շարքից