Հասարակություն 

Նոր մանրամասներ` ինքնասպանություն գործած երիտասաարդի մասին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ցած է նետվել:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները Իսակովի պողոտայի վերջնամասում նկատել են, որ քաղաքացին վազելով իրեն ցած է նետել կամրջից, սակայն նրանք չեն կարողացել կանխել ինքնասպանությունը, քանի որ այդ ամենը վայրկյաններ է տևել:

Կամրջի մոտ բնակվողները ֆոտոլրագրողին ասում էին, որ ծառայություն կատարող նույն ոստիկանները մեկ տասնյակից ավելի մարդկանց են փրկել, սակայն այսօր չեն կարողացել, քանի որ վայրկյաններ է տևել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Նույն շարքից