Գլխավոր Հասարակություն 

Շարքային քաղաքացին այլևս չի կարող իմանալ, թե որ ռեստորանում հաց կուտեն ԱԺ նախագահը, վարչապետը, ՀՀ նախագահը

analitik.am

Այսօր` դետեմբերի 16-ին, Ազգային ժողովը ձայների 77 կողմ, 2 դեմ և 22 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտնեց, թե թերթերից կարդացել է, որ փոփոխությամբ առաջարկվում է ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի վարչական ծախսերը դարձնել պետական գաղտնիք, և դրանք այլևս թափանցիկ չեն լինելու. «Խնդրում եմ ճշտել, քանի որ դրանից է կախված մեր քվեարկությունը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ մասին ինքը թերթում է կարդացել և կարծիք հայտնեց, որ «նման բան Ազգային ժողովի համար չկա ու չկա»:

Չնայած Գալուստ Սահակյանի վստահությանը՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, պարզաբանելով խնդիրը, ասաց, որ փակ մասով լինելու են միայն արարողակարգային գնումները, իսկ հաշվետվությունը՝ ոչ. «Որտեղ պետք է հաց ուտեն ԱԺ նախագահը, վարչապետը և ՀՀ նախագահը, փակ կլինի»:

Նույն շարքից