Ավարտվող տարվա իր վերջին ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող փոխել Միացյալ Նահանգները, սակայն կարող է ազդել իր երկրի վրա:
«Ռուսները չեն կարող փոխել և թուլացնել մեզ: Նրանց երկիրը փոքր է և թույլ, սակայն նրանք կարող են ազդել մեզ վրա, եթե մենք կորցնենք մեզ, մեր արժեքներ»,-ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը խոսել է նաև հաքերային հարձակումների մասին՝ հայտնելով, որ Չինաստանում G20-ի գագաթաժողովի ժամանակ Պուտինից պահանջել է դադարեցնել դրանք՝սպառնալով շոշափելի հետևանքներով, ինչից հետո կիբերհարձակումները դադարել են: