Հասարակություն 

Թուրքիայում զինվորականներ տեղափոխող ավտոբուս է պայթել. Կան զոհեր

Թուրքական Կայսերի քաղաքի համալսարանի տարածքում պայթյուն է որոտացել, այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Reuters-ն իր հերթին հայտնում է, որ պայթեցվել է զինվորներ տեղափոխող ավտոբուս:

Դեպքի վայրում գտնվում են մեծ թվով ուժայիններ և շտապօգնության ավտոմեքենաներ:

Haber Turk-ը նշում է, որ պայթել է զինվորներ տեղափոխող ավտոբուսի հարևանությամբ գտնվող ականապատ ավտոմեքենա:

Կան զոհեր և վիրավորներ, սակայն թվի մասին որևէ բան չի հայտնվում: Կատարվածի պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել:

Նույն շարքից