Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բարդ է լինելու, հայտարարել է ամերիկացի գեներալ Դարրեն ՄաքԴյուն, ով այս օրերին գտնվում է Բաքվում և հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղը բարդ հակամարտություն է, և դրա լուծումը հեշտ չի լինի»,-ասել է ամերիկացին:
Մաքդյուն նաև նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և ջանքերը: