Հասարակություն Մշակույթ 

Տիգրան Համասյանն ազատվեց զինծառայությունից

analitik.am

Կառավարությունն այսօր որոշեց դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին (ծնվ.` 1987 թ. հուլիսի 17-ին, մշտական բնակությունը` ԱՄՆ) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել երաժշտական կատարողական արվեստի բնագավառում Համասյանի բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, հայկական երաժշտարվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, ինչպես նաև հայ երաժշտարվեստը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործունեությունը: 

Նույն շարքից