Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Յակուտիայում Ил-18-ի վթարի մասին տեղեկությունները:
«Միջադեպի արդյունքում զոհեր չկան: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը հասնում է 16-ի»,-ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնվում էր, որ օդանավում եղել է 32 ուղևոր և անձակազմի 7 անդամ: Ուղևորները եղել են զինվորականներ:
Իրավապահները նշում են, որ ընկնելու արդյունքում օդանավը երեք մասի է բաժանվել; Ինչ վերաբերում է վթարի պատճառներին, ապա ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել եղանակային վատ պայմաններում օդաչուի սխալը: