ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերը վստահ է, որ Ռուսաստանը հաքերային հարձակումներ է իրականացնում ամերիկյան համակարգչային համակարգերի վրա: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ևս նման քայլերի գնում են Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին նա խոսել է CBS News-ի հետ՝ նշելով, որ կողմերից յուրաքանչյուրը նման հնարավորություն ունի:
Քիսսինջերի խոսքերով, Պուտինը նման է Դոստոևսկու հերոսի, ով ուժող կապ ունի իր պատկերացրած ռուսական պատմության հետ. «Պուտինը ռուսական շահի սառնասիրտ հաշվիչ մեքենա է: Ընդ որում, այդ շահի մասով նա ունի իր պատկերացումները»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ապա Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ վերջինս կարող է բացառիկ նախագահ դառնալ. «Դոնալդ Թրամփը ֆենոմեն է, որի նմանին արտասահմանցիները չեն տեսել»: