Գլխավոր Քաղաքականություն 

Լիբանանի նորակազմ կառավարությունում երկու նախարարները հայ են

analitik.am

Լիբանանի նախագահական պալատում քիչ առաջ հայտարարվեց նորակազմ կառավարության անդամների անունները։ Այսպիսով, ինչպես լիբանանյան աղբյուրներից տեղեկանում է «Հայ Ձայնը» 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։ Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրին կառավարության կազմավորումից անմիջապես հետո հայտարարություն արեց և տեցեկացրեց, որ այս կառավարությունը կարճաժամկետ կյանք ունի և իրենց համար այսօր առաջնայինը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ու վավերացումը։ Նշենք, որ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։

Աղբյուրը՝ haydzayn.am

Նույն շարքից