Հասարակություն 

Ամերիկացին անսարք նավակով 66 օր անցկացրել է բաց օվկիանոսում

Հսկայական կոնտեյներների փոխադրմամբ զբաղվող գերմանական Houston Express նավը փրկել է ամերիկացի Լուիս Ջորդանին, ով նավի անսարքության պատճառով 66 օր դեգերել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում:


 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հունվարի վերջին 37-ամյա Ջորդանն իր 10 մետրանոց նավով ուղևորվել է ձկնորսության Հարավային Կարոլինայի ափերի մոտ: Երբ տղամարդն անհետացել է, սկսվել են նրա որոնողա-փրկարարական աշխատանքները, որոնք արդյունք չեն տվել:

 


Բարեբախտաբար, Ջորդանին նկատել է Houston Express-ի անձնակազմն ու փրկել նրան: Դրանից հետո տղամարդուն ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց:

 


Ամերիկացին պատմել է, որ իրեն հաջողվել է ողջ մնալ` հում ձուկ ուտելով ու անձրևաջուր խմելով: Բացի այդ, տղամարդն այդ ողջ ընթացքում աղոթել է ու չի կորցրել փրկվելու հավատը, ինչն էլ օգնել է նրան:

Նույն շարքից