Հասարակություն 

Լրագրողների համար ամենավտանգավոր երկրները. Քանի լրագրող է սպանվել 2016-ին

2016 թվականի ընթացքում մասնագիտական գործունեության համար սպանվել է 57 լրագրող, ԶԼՄ-ների 8 աշխատակից և քաղաքացիական լրագրության 9 ներկայացուցիչ: Նման թվեր ներկայացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ավարտվող տարում լրագրողների համար ամենավտանգավոր երկրները եղել են Սիրիան, Աֆղանստանը, Մեքսիկան, Իրաքը և Եմենը:

Համաձայն ներկայացված հաշվետվության, միայն վերջին 10 տարում մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում սպանվել է 695 լրագրող: Զոհերի 2/3 մասը գրանցվել է մարտական գործողությունների վայրերում:

Հավելենք, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը 2016-ին Մեքսիկան է, որտեղ այս տարի 10 լրագրող է սպանվել:

Նույն շարքից