Հասարակություն 

Ռուսաստանում ալկոհոլային խմիչքի զանգվածային թունավորումից 33 մարդ է մահացել

Իրկուտսկում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 33-ի: Այս մասին հայտնում են երկրամասի առողղջապահության նախարարությունից:

Նշվում է, որ 20 մարդ մահացել է հիվանդանցում, մնացածը՝ տանը: Այս պահին բժիշկների հսկողության տակ գտնվում է 15 մարդ, որոնց մեծ մասի վիճակը գնահատվում է ծանր:

Զոհերը 35-50 տարեկան տղամարդիկ և կանայք են: Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքին, որից գրանցվել է թունավորումը, ապա այս պահին հայտնի է, որ կասկածելի խմիչքը վաճառվում է երկու խանութում:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից