Քաղաքական 

Սա ստոր սպանություն էր. Պուտինի արձագանքը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սսպանությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայելէ պետական պարգև շնորհել այսօր սպանված Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ ղեկավարը կատարվածը ստոր սպանություն է անվանել:

Պուտինը նաև  խորհրդակցություն է անցկացրել արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ և լսել վերջիններիս հաշվետվությունները:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Նույն շարքից