Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն ուրբաթ կողմ են արտահայտվել չափազանց նիհար մոդելների աշխատելու արգելքին, գրում է РИА Новости-ն։
Համապատասխան որոշումը կայացվել է որպես անորեքսիայի դեմ պայքար՝ առողջապահության օրինագծի քննարկման շրջանակում, այն ստացել է առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենի աջակցությունը, ով անհանգստացնող է համարում չափազանց նիհար մոդելներին ներկայացնելը։
«Արգելվում է աշխատանքի ընդունել բոլոր նրանց, ում մարմնի զանգվածի ինդեքսը ցածր է հաստատված չափանիշներից»,- ասվում է փաստաթղթում։
Օրենքի խախտման դեպքում մեղավորներին սպառնում է մինչև 6 ամիս ազատազրկում և 75.000 եվրոյի չափով տուգանք։