Հասարակություն 

Chrysler-ը զոհված տղայի ընտանիքին 150 մլն դոլար կվճարի

ԱՄՆ Ջորջիա նահանգի դատարանը Chrysler ընկերությանը պարտադրել է 150 մլն դոլար փոխհատուցում վճարել 4 տարեկան տղայի ընտանիքին, որը զոհվել էր վթարի հետեւանքով հրդեհված մեքենայում։



Վթարը, որից զոհվել էր Ռեմինգթոն Ուոդենը, տեղի էր ունեցել 2012թ. Սեդանը բախվել էր 199թ. արտադրության Jeep Grand Cherokee մեքենային,  որի հետեւանքով այն  հրդեհվել էր։ Հրդեհի պատճառ էր դարձել բաքից վառելիքի արտահոսքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



7 ամիս ընթացող դատական լսումներից հետո երդվյալները եկել են այն եզրակացության, որ սեդանի վարորդը վթարում մեղավոր է միայն 1 տոկոսով, իսկ 99 տոկոս մեղքի բաժինն ընկած է մեքենայի այդ մոդելն արտադրողի վրա։



Հիշեցնենք, որ Chrysler–ը 2013թ. ԱՄՆ անվտանգության  մարմինների ճնշման տակ հետ էր կանչել 1.56 մլն մեքենա։

Նույն շարքից