Դեկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի Նախագահ գեներալ Միշել Աունի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը Լիբանանի նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը: Գոհունակություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ նախագահ Աունը պատրաստակամությամբ է ընդունել Հայաստան այցելելու հրավերը։
Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկել են դրանց հետագա խորացման հնարավորություններն ու ընդգծել տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության կարևորությունը:
Կայացած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լիբանանի ներքաղաքական իրավիճակին։