Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Grandis» մակնիշի 34 ST 691 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ. Դ.):

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.53-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի հարակից լճափնյա տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-66» մակնիշի 37 LT 757 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Կ.)։

Նույն շարքից