Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանը կոչ է արել անհապաղ վերացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվան հանդես է գալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների անհապաղ վերացման օգտին:

 

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը. «(Իրանի ու «Վեցնյակի») Փաստաթղթում խոսք է գնում նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցների նաև: Միակողմանի պատժամիջոցները լեգիտիմ չեն, դրանք պետք է չեղյալ հայտարարվեն անհապաղ, առաջնահերթ կարգով»:

 

 Ավելի վաղ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել միջուկային զենք ու հետ վերցնել վերամշակված վառելիքը: 

Նույն շարքից